հիմնական կայք
Լրահոս

Չինական Ուհանում ապրիլի սկզբներից առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսից վարակման դեպք

Չինական Ուհանում ապրիլի սկզբներից առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսից վարակման դեպք Չինական Ուհան քաղաքում, որը համարվում է աշխարհով մեկ կորոնավիրուսի տարածման կենտրոնը, այսօր հայտնել է վիրուսից վարակվելու նոր դեպքի մասին: Դա ապրիլի 3-ից հիվանդության առաջին դեպքն է, պացիենտը գտնվում է ծանր վիճակում, հայտնում է Հուբեյ նահանգի առաողջապահության կոմիտեն:


Ամբողջ նահանգում այժմ միայն մեկ հաստատված դեպք կա՝ Ուհանում: Նշենք, որ նահանգի իշխանությունները ապրիլի վերջում հայտարարել էին, որ Ուհանում կորոնավիրուսով վարակվածներ այլևս չկան, իսկ ապրիլի 14-ին դուրս են գրել վերջին պացիենտին:

Ընդհանուր առմամբ Չինաստանում վերջին օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 14 դեպք, մահացության դեպքեր չեն գրանցվել:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք