3526 դիտում
22:58 08-05-2020
Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի բժիշկները մասնակցել են սեմինար-քննարկման
Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի բժիշկներ Համլետ Բեգոյանն ու Հարություն Պրազյանը մասնակցել են Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնած «Դեղագիտական աջակցությունը մարզիկների մարզումային գործընթացին» թեմայով բժշկական սեմինար-քննարկմանը, որին մասնակցել են նաև Վրաստանի, Մոլդովայի, Լիտվայի և Բելառուսի մարզական բժիշկները:
Հայաստանից սեմինարին մասնակցել են նաև ՀԱՕԿ-ի բժշկական կոմիտեի ներկայացուցիչները: Սեմինար-քննարկումը վարել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի ուսումնա-գիտական օլիմպիական ինստիտուտի փոխտնօրեն Լարիսա Գունինան:
Մարզական բժշկության ոլորտի մասնագետները քննարկել են մարզիկներին հատկացվող դեղամիջոցներին, դրանց օգտագործման կանոններին, վերականգնողական միջոցներին և վիտամիններին վերաբերող բազմաթիվ հարցեր:
Վերջերս նման սեմինար-քննարկում էր եղել նաև մարզիչների համար, որի թեման մարզիկների իրավունքներն էին։
Նմանատիպ նյութեր
10194 դիտում
13:02 06-02-2014
Դա ոչ ոքի որոշելունը չէ. Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը՝ իր և Յուրի Վարդանյանի տարաձայնության մասին
Այս բաժնից
1195 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1111 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3721 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ