4213 դիտում
21:44 08-05-2020
Ազգերի լիգա. Պարտություն և ոչ-ոքի
Շախմատի Ազգերի լիգայի առցանց խաղարկությունում այսօր կայացել են 7-րդ և 8-րդ տուրի պարտիաները:
Հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս Եվրոպայի թիմում ոչ ոքի էր խաղացել չինացի Յի Վեյի:
8-րդ տուրում Եվրոպայի հավաքականը մրցեց Հնդկաստանի հավաքականի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։ Լևոն Արոնյանը սևերով խաղաց Գուջրատի Վիդիտի հետ և պարտություն կրեց 66-րդ քայլում։
8-րդ տուրից հետո Չինաստանի 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում է 11 միավոր վաստակած ԱՄՆ-ի թիմը, որը 8-րդ տուրում 3։1 հաշվով հաղթեց մնացյալ աշխարհի հավաքականին։ Եվրոպայի հավաքականը 10 միավորով երրորդ տեղում է։
Մրցաշարն անցկացվում է երկու շրջանով, ինչի արդյունքում երկու լավագույն հավաքականները մայիսի 10-ին կմասնակցեն սուպերեզրափակչին: Բոլոր պարտիաները կխաղարկվեն ամենասեղմ ժամանակում (25 րոպե՝ ընթացքում ավելացված 10 վայրկյան):
Հիշեցնենք, որ 180 հազար ԱՄՆ դոլար մրցանակային հիմանդրամով ստուգատեսում հանդես կգան Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած հավաքականները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3879 դիտում
23:57 07-05-2020
Ազգերի լիգա. Արոնյանը ոչ-ոքի խաղաց, Եվրոպայի հավաքականը հաղթեց Ռուսաստանին
2024 դիտում
18:06 09-07-2021
Հայկական ակումբների մեկնարկը եվրագավաթներում. հաղթանակ, 2 ոչ-ոքի և պարտություն. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
2621 դիտում
09:53 01-09-2014
Լա լիգա. Մադրիդի «Ռեալ»-ը խայտառակ պարտություն կրեց «Ռեալ Սոսիեդադ»-ից. տեսանյութ
Այս բաժնից
1108 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3712 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
994 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն