211652_close_icon
views-count3735 դիտում article-date 16:58 08-05-2020

Եվրոպական հեռուստաալիքն այժմյան Թուրքիայի արևելքը ներկայացրել է որպես Հայաստան. Ermenihaber.am

Թուրքական լրատվամիջոցները դժգոհ և դժկամ շեշտադրումներով անդրադարձել են պատմության անցքերը լուսաբանող եվրոպական «Viasat History» հեռուստաալիքի եթերին՝ համարելով այն «սակնադալային»։ Այս մասին տեղեկացնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2020/05/08/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1/182960]Ermenihaber.am[/url]-ը։ «Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենանշանակալի իրադարձությունները» անվամբ հաղորդման ժամանակ ցուցադրված քարտեզում ներկայիս Թուրքիայի արևելքը ներկայացվել է որպես Հայաստան։ Ընդ որում այդ հաղորդումը մի քանի անգամ եթեր է հեռարձակվել շաբաթվա տարբեր օրերին և ժամերին։ Թուրքիայում մտահոգված են այն փաստով, որ նաև թուրքերեն հեռարձակվող և նման հաղորդում պատրաստած տվյալ հեռուստաալիքը ունի բավականին բարձր վարկանիշ և բավականին մեծ լսարան։ «Modern Times Group» (MTG) հոլդինգի շրջանակներում գործող «Viasat History» ալիքը Եվրոպայի տարածքում ունի շուրջ 91 միլիոն բաժանորդ։ Այն տարածված է նաև Աֆրիկայի, Ասիայի երկրներում և ԱՄՆ-ում։ Ընդհանուր առմամբ բաժանորդներ ունի աշխարհի 37 երկրում։

Նմանատիպ նյութեր