211652_close_icon
views-count4055 դիտում article-date 18:26 07-05-2020

«Ազգերի լիգայի». Լևոն Արոնյանը հաղթանակներ է տարել

<< Ազգերի լիգայի >> շախմատի միջազգային առցանց մրցաշարում Լևոն Արոնյանը ,որն ընդգրկված է Եվրոպայի թիմի կազմում, 3-րդ և 4 –րդ տուրերում հաղթանակներ է տարել։ Երևանցու առջև զենքերը վայր են դրել հաջորդաբար հնդիկ Վիդիթ Սանթոշը և ամերիկացի Լենիեր Դոմինգեսը։ Եվրոպայի թիմը 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Հնդկաստանի և 3:1 հաշվով՝ ԱՄՆ-ի թիմի նկատմամբ։ Մրցաշարը կանցկացվի երկու շրջանով, ինչի արդյունքում երկու լավագույն հավաքականները մայիսի 10-ին կմասնակցեն սուպերեզրափակչին: Բոլոր պարտիաները կխաղարկվեն ամենասեղմ ժամանակում (25 րոպե՝ ընթացքում ավելացված 10 վայրկյան): Հիշեցնենք, որ 180 հազար ԱՄՆ դոլար մրցանակային հիմանդրամով ստուգատեսում հանդես կգան Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած հավաքականները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր