հիմնական կայք
Լրահոս

Իտալացի գիտնականները հայտնել են կորոնավիրուսը չեզոքացնող աշխարհում առաջին պատվաստանյութի ստեղծման մասին

Իտալացի գիտնականները հայտնել են կորոնավիրուսը չեզոքացնող աշխարհում առաջին պատվաստանյութի ստեղծման մասին Իտալացի գիտնականները հայտնել են, որ իրենց հաջողվել է ստեղծել նոր տիպի կորոնավիրուսը չեզոքացնող առաջին պատվաստանյութը աշխարհում։ Այդ մասին հայտնում է հեղինակավոր Daily Mail-ը։


Պատվաստանյութը ներարկվել է մկներին և նրանցից վերցվել հակամարմիններ՝ արյան պլազմայի սպիտակուցներ, որոնք արտադրվում են՝ ի պատասխան վիրուսին։

Պարզվել է, որ այդ հակամարմիններն ունակ են լաբորատոր պայմաններում չեզոքացնել մարդու բջիջներում առկա վիրուսը։ Դրանք հաջողությամբ կանխել են SARS-CoV-2 վիրուսի և մարդկային բջիջների միաձուլումը և հետագա ինֆեկցիան։

Պատվաստանյութը մշակողները պատրաստ են աշնանը այն մարդկանց վրա թեստավորել։

«Որքանով մեզ հայտնի է, մենք առաջինն ենք աշխարհում ցուցադրել կորոնավիրուսի չեզոքացումը պատվաստանյութով»,- ասված է գիտնականների հաղորդագրության մեջ։

Ներկա պահին փորձարկում անցած պատվաստանյութը համարվում է Իտալիայում ստեղծված բոլոր պատվաստանյութերից ամենահեռանկարայինը։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք