հիմնական կայք
Լրահոս

Տղամարդիկ կորոնավիրուսն ավելի ծանր են տանում, քան կանայք. ՌԴ առողջապահության նախարար

Տղամարդիկ կորոնավիրուսն ավելի ծանր են տանում, քան կանայք. ՌԴ առողջապահության նախարար Տղամարդիկ ավելի ծանր են տանում COVID-19 վիրուսը, քան կանայք, իսկ հիվանդության առավել ծանր ընթացքը նկատվում է այն տղամարդկանց մոտ, ովքեր ունեն խրոնիկական հիվանդություններ կամ տարեց են։


Նման հայտարարություն է արել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, փոխանցում է Interfax-ը։

«Մենք արդեն տեսնում ենք, որ հիվանդության ծանր ընթացք հանդիպում է 60-ն անց պացիենտների մոտ, ովքեր տառապում են հիպերտոնիայով, շաքարային դիաբետով, գիրությամբ, և առավելապես ծանր են տանում տղամարդիկ, քան կանայք»,-ասել է նախարարը։

Ռուսաստանում, վերջին տվյալներով, վիրուսով վարակված ավելի քան 165 հազար մարդ կա, ստացիոնար բուժհաստատություններում է գտնվում շուրջ 80 հազար պացիենտ, նրանցից 1133-ին միացված են արհեստական շնչառության սարքեր, ներառյալ՝ 4 երեխայի։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք