211652_close_icon
views-count6597 դիտում article-date 22:02 05-05-2020

Ազգերի գավաթ. Արոնյանն առաջին երկու տուրում 0,5 միավոր վաստակեց

Այսօր՝ մայիսի 5-ին, մեկնարկեց շախմատի Ազգերի գավաթի առցանց թիմային մրցաշարը։ Առաջին տուրում Եվրոպայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի հավաքականի հետ (2։2)։ Եվրոպայի հավաքականի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրեց Լեւոն Արոնյանը, ով սև խաղաքարերով պարտվեց Վլադիսլավ Արտեմևին։ Երկրորդ տուրում Եվրոպայի հավաքականը Չինաստանի թիմին պարտվեց 1։3 հաշվով։ Լեւոն Արոնյանը չինացի Յի Վեյի հետ ոչ ոքի խաղաց: Մրցաշարը կանցկացվի երկու շրջանով, ինչի արդյունքում երկու լավագույն հավաքականները մայիսի 10-ին կմասնակցեն սուպերեզրափակչին: Բոլոր պարտիաները կխաղարկվեն ամենասեղմ ժամանակում (25 րոպե՝ ընթացքում ավելացված 10 վայրկյան): Հիշեցնենք, որ 180 հազար ԱՄՆ դոլար մրցանակային հիմանդրամով ստուգատեսում հանդես կգան Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած հավաքականները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր