հիմնական կայք
Լրահոս

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Մայիսի 5-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:


Ողջույնի խոսքից հետո Խորհրդի նախագահը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը՝ մասնավորապես ուղղված կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանը և արտակարգ դրության պայմաններում դատական իշխանության բնականոն, անխափան և շարունակական աշխատանքի ապահովմանը՝ գերակա համարելով հանրային առողջությունը:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և ներկայացրեց Իրանում առկա վիճակը համավարակի պայմաններում՝ նշելով, որ երկրում մի քանի տասնյակ հազարի հասնող վարակված անձանց 80%-ն արդեն իսկ ապաքինվել է:

Կողմերը հույս հայտնեցին, որ համավարակը շուտով կլքի ամբողջ աշխարհը, և մարդկությունը հնարավորություն կունենա վերադառնալ իր բնականոն կյանքին:

Հանդիպմանը քննարկեցին դատական իշխանությանը վերաբերող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Առանձնակի կարևորվեց հարևան երկու երկրների դատական մարմինների արդյունավետ համագործակցությունն ու փոխգործակցության խորացումը:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի
մամուլի և հասարակայնության
հետ կապերի ծառայություն

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք