հիմնական կայք
Լրահոս

Աշխարհահռչակ Nissan ընկերությունը լքում է եվրոպական շուկան

Աշխարհահռչակ Nissan ընկերությունը լքում է  եվրոպական շուկան Ճապոնական աշխարհահռչակ Nissan ընկերությունը նոր ռազմավարություն է որդեգրել, ըստ որի՝ ավտոարտադրողն ապագայում կկենտրոնանա ամերիկյան, չինական և ճապոնական շուկաների վրա և պատրաստվում է դուրս գալ Եվրոպայից՝ փակելով 14 գործարան և կրճատելով արտադրանքի ծավալը, գրում է Reuters գործակալությունը։


Իսկ Infocar-ը գրում է, որ Nissan ընկերությունը պատրաստվում է նոր երեքամյա ռազմավարության մասին հայտարարել մայիսի 28-ին։

Միևնույն ժամանակ ընկերությունը մտադիր է նվազեցնել մրցակցությունն ու ընդլայնել դաշինքի գործընկերների՝ Renault և Mitsubishi բրենդների հետ համագործակցությունը։

Ըստ աղբյուրների՝ ավտոարտադրողը 2020-ին 2019-ի համեմատ կնվազեցնի հետազոտության և մշակումների համար ծախսերը և դրա արդյունքում գոյացած ռեսուրսները կուղղի «առաջնային շուկաներին և հիմնական արտադրանքին»։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք