211652_close_icon
views-count7181 դիտում article-date 14:11 05-05-2020

Իրանը փոխում է ազգային արժույթը. ռիալը դուրս է գալիս շրջանառությունից

Իրանի խորհրդարանը մայիսի 4-ի նիստում հավանության է արժանացրել երկրի դրամավարկային ու բանկային քաղաքականության մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Այսպիսով, Իսլամական Հանրապետությունը ռիալից կանցնի թումանին (1 թումանի արժեքը կհամապատասխանի 10,000 ռիալի)։ Արտարժույթի նկատմամբ նոր արժույթի փոխարժեքը կարգավորվելու է Իրանի Կենտրոնական բանկի կողմից: Երկրում շրջանառվում է 8 միլիարդ թղթադրամ։

Նմանատիպ նյութեր