211652_close_icon
views-count23048 դիտում article-date 15:49 04-05-2020

Արթուր Ալեքսանյանն իր աջակցությունն է հայտնել Գուրգեն Խաչատրյանին

Հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը իր աջակցությունն է հայտնել Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, Ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ նախկին նախագահ, իսկ 2019-ից պաշտոնական դիրքի չարաշահման համար կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին։ Արթուր Ալեքսանյանը «Galaxy Group of Companies» ֆեյսբուքյան էջում Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահի կալանավորման մասին նյութի մեկնաբանությունների բաժնում գրել է՝ «Գուրգեն, չհանձնվես! #Respect #Solidarity»։ Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչատրյանին մեդադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափով փողերի լվացման և կաշառք ստանալուն օժանդակելու դրվագներով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր