հիմնական կայք
Լրահոս

Վրաստանի որոշ քաղաքների ելումուտի բոլոր սահմանափակումները կհանվեն

Վրաստանի որոշ քաղաքների ելումուտի բոլոր սահմանափակումները կհանվեն Վրաստանի Բաթում և Քութայիս քաղաքների ելումուտի հետ կապված բոլոր սահմանափակումները մայիսի 5-ից հանվում են: Ինչպես տեղեկացնում է georgiaonline-ը, որ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:


«Վաղվանից Բաթում և Քութայիս քաղաքներում տեղաշարժման հետ կապված բոլոր սահմանափակումները հանվում են: Թբիլիսի և Ռուսթավ քաղաքների հետ կապված որոշ սահմանափակումներ դեռ կմնան ուժի մեջ: Դա ուղիղ կապ ունի հարևան շրջաններում համաճարակային իրավիճակի հետ»,- ասել է Գախարիան: Նա հույս է հայտնել, որ այդ երկու քաղաքները ևս բացելու հետ կապված որոշումներ կլինեն շաբաթվա վերջում:

Վրաստանի վարչապետը նաև տեղեկացրել է, որ շինարարության ոլորտի ընկերություններին մայիսի 5-ից թույլատրվում է վերկսել իրենց աշխատանքը: Նա նշել է, որ բացվող ընկերություններում ամեն օր իրականացվելու է անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 593 է, մահացածներինը՝ 9:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք