211652_close_icon
views-count43572 դիտում article-date 13:20 04-05-2020

ՇՏԱՊ. քաղաքացիներն ահազանգում են. Ջրվեժի արգելոցում սկսվել են ապօրինի շինարարական աշխատանքներ. պատկան մարմինները պետք է հրատապ պարզեն տեղեկությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի օր է,[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ Կոտայքի մարզում՝ Ջրվեժի այգում, որը համարվում է պետության կողմից որպես հատուկ պահպանվող տարածք-արգելոց, ինչ-որ անձինք հանգստի գոտիներ են սարքում։ Ավելի տարեց ահազանգողներն ասում էին, որ դեռ Սովետական տարիներին նման բան թույլ չէին տալիս, իսկ հիմա շինարարական աշխատանքներ են կատարվում ագելոցում. «Երևի մտածում են, որ մարդիկ զբաղված են կորոնավիրուսի դեմ պայքարով ու իրենք կարող են հանգիստ իրենց սև գործն անել արգելոցում»։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունը, ոստիկանության Աբովյանի բաժնի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողներն օպերատիվորեն կարձագանքեն հրապարակմանը և կպարզեն՝ քաղաքացիների մտահոգությունը իրակա՞ն է, թե՞ ոչ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր