211652_close_icon
views-count6948 դիտում article-date 22:07 03-05-2020

Դավիթ Մաթևոսյան. ՀՀ նոր կառավարությունը ոչ մի կոպեկ չի ծախսել «Հրանտ Մաթևոսյան» Մշակութային Կենտրոն Թանգարանի կառույցի համար

Մշակութաբան Դավիթ Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2018-ի հեղափոխոությունից անցել է ուղիղ ԵՐԿՈւ ՏԱՐԻ, 2019-ի ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ մոտ խորհրդակցությունից` ԻՆԸ ԱՄԻՍ: Հրանտ Մաթևոսյան Մշակութային Կենտրոն Թանգարանի կառույցը` որքանը որ առայժմ առկա է` կառուցվել է հեղափոխությամբ հեռացված իշխանության ֆինանսավորմամբ: Անցած երկու տարվա ընթացքում անավարտ մնացած բազմամիլիոնանոց, կրևորագույն մշակութային կառույցի վրա ՀՀ նոր կառավարությունը ՉԻ ԾԱԽՍԵԼ ՈՉ ՄԻ ԿՈՊԵԿ ՓՈՂ ( գոնե շենքը պահպանելու համար ) չի շարունակել և ավարտին չի հասցրել շինարարությունը,չի ստեղծել ոչ պետական միջոցներից` հովանավորների, ֆոնդերի, բարերարների կողմից ներդրում անելու և այդ ծաշսերը հոգալու պայմաններ: Նույնիսկ կառույցն առայսօր ՈՉ ՄԵԿԻ ՀԱՇՎԵԿՇՌԻՆ ՉԷ: 2019-ի սեպտեմբերի 18-ի խորհրդակցությանը Փաշինյանի տված մանրակրկիտ հանձնարարականը այս հարցում արագ և դրական փոփոխության պատրանք ստեղծեց. խորհրդակցությունն ու հանձնարարականը պարզապես անտեսված են առայսօր: Անցած ինը ամիսների ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ քաղշինկոմիտեի և մնացած մարմինների իրարամերժ, հակասական, անարդյունավետ քայլերը Փաշինյանի հանձնարարականի մանրամասն ու հստակ շարադրանքի ՀԱԿԱՊԱՏԿԵՐՆ ԵՆ, իսկ մեզ ուղարկված պաշտոնական գրությունները ապացույց, որ այդ հանձնարարականի տեքստը չեն հասկացել այդ մարդիկ, կամ չեն ուզել հասկանալ, կամ ասված է` որ չհասկանան: ՍԱ ՍԱԲՈՏԱԺ Է, կամ եթե կուզեք` ԻՆՔՆԱՍԱԲՈՏԱԺ: Սրա հանգուցալուծումը Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ի ձեռքում է: Սա իր պատվախնդրության հարցն է այլևս: Առավելագույնը ԵՐԿՈւ A4 ձևաչափի ԷՋ, վրան ՀՀ կառավարության հազիվ չորս րոպե տևող քննարկման շարադրանքը: Հարգելի վարչապետ, պատրաստ եմ, առանց մեկնաբանության, պարզ համադրմամբ ՁԵԶ ներկայացնել ՁԵՐ և մանրակրկիտ և էապես ճշգրիտ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ, ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆԸ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ինձ ուղարկած գրությունն, իբր` ի կատարումն Ձեր հանձնարարականի: ԶԶՎԵԼ ԵՄ արդեն, բայց պատրաստ եմ համահեղինակներիս հետ միասին ՁԵԶ ներկայացնել ՁԵՐ հանձնարարականի ոգուն ամենամանրամասն կերպով համահունչ ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱՆ, որ որևէ առաջին կամ երկրորդ դեմք զլացավ դիտել ու լսել: Ամոթ է այսպես շարունակելը: Անպատիվ է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր