211652_close_icon
views-count5256 դիտում article-date 22:06 02-05-2020

Հայ պատգամավորները հաղթել են ղազախ գործընկերներին կայծակնային շախմատի առցանց մրցամարտում

Երևանի շախմատի ֆեդերացիայի և Ղազախստանի՝ Ժանսայա Աբդումալիկի շախմատի ակադեմիայի համատեղ ուժերով այսօր կայացավ Հայաստան-Ղազախստան կայծակնային շախմատի առցանց մրցամարտը 100 խաղատախտակի վրա՝ նվիրված ՀՀ վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հիշատակին: Մրցամարտն անցկացվեց lichess.org շախմատային հարթակում: Յուրաքանչյուր զույգ խաղաց 4 պարտիա՝ 3+1 ժամակարգով: Արդյունքում 225։175 հաշվով մրցամարտի հաղթող դարձավ Հայաստանի թիմը: Թիմերի կազմերը համալրել էին՝ - Անվանի շախմատիստներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Ռուստամ Խուսնուտդինովը, Դենիս Մախնյովը, Մուրտաս Կաժգալեևը, Ժանսայա Աբդումալիկը, Բիբիսարա Ասսաուբաևան և այլ հայտնի գրոսմայստերներ, - ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը և ֆեդերացիայի նախագահության անդամ Արտակ Մանուկյանը, - ՂՀ խորհրդարանի Մաժիլիսի պատգամավորներ Նուրժան Աշիմբետովը և Շայմարդան Նուրումովը, - 8-ից մինչև 18 տարեկան տաղանդաշատ պատանիներ և աղջիկներ։ Երևանի շախմատի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին և աջակիցներին՝ մրցամարտի կայացման համար:

Նմանատիպ նյութեր