հիմնական կայք
Լրահոս

Հալկ. Կյանքը Չինաստանում նորմալ հուն է մտել

Հալկ. Կյանքը Չինաստանում նորմալ հուն է մտել «Շանհայ» ակումբի բրազիլացի հարձակվող Հալկը պատմել է կորոնավիրուսից հետո Չինաստանում առկա իրավիճակից հետո:


«Այսօր կարելի է ասել, որ բոլորս վերադարձել ենք լիովին նորմալ կյանքի: Բայց մենք բոլոր դեպքերում պետք է կատարենք անվտանգության բոլոր միջոցները:

Եթե փողոցում մարդկային կուտակումներ կան, ապա պետք է դիմակ կրել: Ես միշտ ձգտում եմ այնպես անել, որպեսզի ձեռքերս պարբերաբար ախտահանվեն:

Բայց հիմա շատ ավելի հանգիստ է, քան՝ փետրվարին էր: Բոլորը աշխատում են նորմալ ռեժիմով, օրինակ՝ ռեստորանները:

Մենք տեսնում ենք, թե ինչ մեծ աշխատանք է իրականացրել Չինաստանի կառավարությունը: Կարողացավ իրավիճակը վերահսկողության տակ վերցնել: Եվ փառք Աստծո, արդյունքները սպասեցնել չտվեցին:

Հուսով եմ, որ ամբողջ աշխարհը կկարողանա հաղթահարել այս իրավիճակը: Աղոթում եմ աստծուն, որ նա մեզ ուժ տա», ասել է Հալկը:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք