211652_close_icon
views-count4012 դիտում article-date 16:47 02-05-2020

Նազարբաևի դստերը հեռացրել են Ղազախստանի սենատի ղեկավարի պաշտոնից

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, հեռացվել է խորհրդարանի սենատի ղեկավարի պաշտոնից։ Որոշումն ընդունել և արդեն ստորագրել է երկրի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, հաղորդում է rosblt.ru կայքը։ Նազարբաևան նշված պաշտոնում էր նշանակվել անցյալ տարվա մարտի 20-ին, իսկ 2016 թվականի սեպտեմբրի 13-ից եղել է վերին պալատի պատգամավոր։ Մինչ այդ, զբաղեցրել է Ղազախստանի վարչապետի տեղակալի պաշտոնը։ Էլ ավելի վաղ նա եղել է մեջլիսի անդամի, նաև խորհրդարանի ստորիկ պալատի խոսնակի պաշտոնում։ Հիշեցնենք, որ վերջինս սկանդալի մեջ հայտնվեց այն բանից հետո, երբ Լոնդոնում կալանք դրվեց նրա անշարժ գույքի վրա, որոնք կապված եին Նազարբաև ընտանիքի հետ։ Կալանքի տակ հայտնված գույքը գնահատվում էր 39 մլն ֆունտ։

Նմանատիպ նյութեր