211652_close_icon
views-count1044 դիտում article-date 16:21 02-05-2020

Պաղեստինը օգնություն է խնդրել ՌԴ-ից կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Պաղեստինի իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարելու համար օգնություն են խնդրել ՌԴ իշխանություններից՝ 100 արհեստական շնչառության սարք, 5 հազար պաշտպանիչ հագուստ՝ բժիշկների համար, ինչպես նաև 20 հազար թեստ՝ COVID-ի առկայությունը հայտնաբերելու համար։ Այդ մասին հայտնում է Ria Nvosti գործակալությունը։ Պաշտոնական տվյալներով՝ ներկա պահին Պաղեստինի ինքնավարությունում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության մի քանի հարյուր դեպք, բացի այդ, կա թեստերի ու դեղորայքի պակաս։ ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդելհաֆիզ Նոֆալը գործակալությանը հայտնել է, որ Պաղեստինի վարչապետը նամակ է հղել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին։

Նմանատիպ նյութեր