211652_close_icon
views-count11539 դիտում article-date 13:11 02-05-2020

Սեփական մահվան մասին շրջանառվող լուրերից հետո Կիմ Չեն Ընը հայտնվել է հանրությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ տեսանյութ է հայտնվել համացանցում։ Այն տարածել է հյուսիսկորեական Rodong Sinmun թերթը, որը հսկվում է երկրի իշխող Աշխատավորական կուսակցության կողմից։ Նրանում երևում է, թե ինչպես է հյուսիսկորեացի առաջնորդը կատարում պարարտանյութերի մշակման գործարանի պաշտոնական բացումը։ Նա առողջ է երևում, նաև ժպտում է։ Սա վերջին 20 օրվա ընթացքում Կիմ Չեն Ընի առաջին հայտնվելն է հանրությանը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություներ էին տարածել այն մասին, որ Կիմ Չեն Ընը ենթարկվել է սրտի վիրահատության։ Այնուհետև լուրեր շրջանառվեցին նրա մահվան մասին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր