211652_close_icon
views-count3885 դիտում article-date 10:32 02-05-2020

Զանգվածային փախուստի փորձ՝ Վենեսուելայի բանտերից մեկից. կա 46 զոհ

Վենեսուելայի հյուսիս-արևմուտքում գտնվող Գուանարե քաղաքի բանտում բանտարկյալները զանգվածային հարձակում են գործել բանտապահների վրա և փորձել փախուստի դիմել։ Ինչպես հայտնում է վենեսուելական El Nacional կայքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության հայտարարությունը, փախուստի փորձի ժամանակ մահացել է 46 մարդ, ևս 50-ը վիրավորվել է։ Նշվում է, որ ազգային գվարդիայի ծառայողները նախազգուշական կրակոցներից հետո գնդակահարել են փախչող բանտարկյալներին։ Տուժածների մեջ կան բանտի աշխատակիցներ, այդ թվում՝ հաստատության տնօրեն Կառլոս Տորոն։ Նա դանակի մի քանի հարված է ստացել։ Նռնակի պայթյունից էլ մարմնական վնասվածքներ է ստացել ազգային գվարդիայի լեյտենանտ Էսկառլետ Արենասը։ Բոլոր տուժածներին տեղափոխել են քաղաքի հիվանդանոցը, սակայն, լրագրողների պնդմամբ, հիվանդանոցում քաոս է սկսվել բժշկական սարքավորումների և դոնորների պակասի պատճառով։

Նմանատիպ նյութեր