211652_close_icon
views-count37646 դիտում article-date 23:40 01-05-2020

COVID-19-ի հետ կապված՝ երեխաների մոտ հազվագյուտ ախտանշաններ են ի հայտ եկել. Ամերիկայի Ձայն

Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Իսպանիայի բժիշկները նախազգուշացրել են երեխաների մոտ հազվագյուտ բորբոքային գործընթացի մասին, որը, հավանաբար, կապված է կորոնավիրուսի հետ Այս շաբաթվա սկզբին բրիտանական Մանկական ինտենսիվ թերապիա հասարակական կազմակերպությունը ահազանգել է բժիշկներին ՝ նշելով, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում երկրում գրանցվել է բորբոքային նոր վիճակ ունեցող երեխաների թվի աճ, ինչը պահանջում է ինտենսիվ խնամք, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5399729.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Նշվում է, որ աճում է անհանգստությունը, որ երեխաների մոտ առկա է կամ COVID-19- ի հետ կապված համախտանիշ կամ էլ այլ չբացահայտված հիվանդություն: Նա ասում է, որ ախտանիշը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է մարմնի իմունային համակարգի հակազդմամբ և նշել է, որ նման ախտանիշեր են նկատվել նաև կորոնավիրուսով վարակված որոշ մեծահասակների մոտ: Ոչ բոլոր հիվանդ երեխաների մոտ է արձանագրվել նման վիճակ, ուստի գիտնականները վստահ չեն, որ այս հազվագյուտ ախտանիշները առաջացել են նոր կորոնավիրուսի արդյունքում: Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ Մեծ Բրիտանիայում եղել են մոտ 10-20 նման դեպքեր: Այժմ այդ մասին հաղորդումները ուսումնասիրվում են: Չնայած բժիշկները քննարկում էին սինդրոմի այլ հնարավոր պատճառներ, ներառյալ այլ վիրուսներ կամ նոր դեղամիջոցներ, հիմնական վարկածն այն է, որ այն կապված է COVID-19-ի հետ: Մինչ օրս երեխաները եղել են կորոնավիրուսով ամենաքիչը տուժած խմբում: Չինաստանում ավելի քան 75,000 դեպքից երեխաները կազմել են դեպքերի 2.4% -ը և հիմնականում ունեցել են մեղմ ախտանիշներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ փորձում է ավելի շատ տեղեկություններ հավաքել այս կապակցությամբ, սակայն որևէ պաշտոնական զեկույց այս պահին դեռևս չի ստացել նման տեղեկություններ:

Նմանատիպ նյութեր