հիմնական կայք
Լրահոս

Նոր Զելանդիան հանրաքվե կանցկացնի կանեփի օրինականացման վերաբերյալ. Deutsche Welle

Նոր Զելանդիան հանրաքվե կանցկացնի կանեփի օրինականացման վերաբերյալ. Deutsche Welle Նոր Զելանդիայում 2020-ի ​​սեպտեմբերի 19-ին նախատեսվում է հանրաքվե անցկացնել կանեփից պատրաստված մթերքների հանգստի և հաճույքի նպատակով օգտագործման օրինականացման հարցը: Այս մասին ուրբաթ օրը ՝ մայիսի 1-ին, հայտարարեց երկրի արդարադատության նախարար Էնդրյու Լիթը: Նույն ժամանակ Նոր Զելանդիայում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Հաղորդում է Deutsche Welle-ն։


Քվեարկել ցանկացողները կունենան երկու տարբերակ՝ այո կամ ոչ: Օրինականացման և վերահսկման մասին օրինագիծը ենթադրում է, որ կանեփի արտադրանքները կարող են սպառել 20 տարեկանից մեծ անձինք, իսկ սերմացու կամ բույսեր ներմուծելու և արտահանելու համար անհրաժեշտ է արտոնագիր: 2018 թվականին երկրում բժշկական կանեփն արդեն օրինականացվել էր:

Ինչպես պարզաբանում է Նոր Զելանդիայի «Stuff» լրատվական պորտալը, օրինականացման դեպքում թույլատրվելու է «սրճարաններ» բացել կանեփի մթերքի վաճառքի և օգտագործման համար, բայց արգելվելու է երիտասարդներին թիրախավորված գովազդը, իսկ 20-ից ցածր տարիքի մարդկանց նշված ապրանքը վաճառելու համար 4 տարի ազատազրկում է սահմանվելու։

Հանրաքվեի դրական արդյունքի դեպքում Նոր Զելանդիան կարող է դառնալ Ուրուգվայից և Կանադայից հետո աշխարհի երրորդ երկիրը, որտեղ օրինականացվելու է կանեփի՝ հանգստի և հաճույքի համար օգտագործումը:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք