211652_close_icon
views-count1200 դիտում article-date 23:40 30-04-2020

ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև փոխըմբռնման հուշագրի է ստորագրվել. ԱԳՆ

Ապրիլի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար և Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Յելենա Միլոշևիչը հեռահար կարգով ստորագրեցին ՊՀԾ 2019-2024թթ. Հայաստանի ազգային ռազմավարության պլանի կատարմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը: Հուշագիրը կարևոր գործիք է ՊՀԾ և ՀՀ կառավարության համար մինչև 2030 թվականը երկրում պարենային անվտանգության ապահովմանն ուղղված կարողությունները ուժեղացնելու գործընթացում։ Հնգամյա ռազմավարական պլանի շրջանակներում ՊՀԾ-ն Հայաստանի և ՀՀ բնակչության համար կիրագործի զարգացման փոխակերպվող մոտեցում, ներդրումների միջոցով կաջակցի ՀՀ կառավարության կողմից իրականացվող Հայաստանի զարգացման օրակարգի ծախսարդյունավետ, կայուն և ներառական ծրագրերին։ 2019-2024թթ. Հայաստանի ազգային ռազմավարության պլանի ներքո աջակցություն կտրամադրվի առավել խոցելի խմբերին և միաժամանակ կնպաստի վերջիններիս ինտեգրմանը տնտեսական գործունեության մեջ՝ այսպիսով խթանելով Հայաստանում կայուն և արդար տնտեսական աճի տեմպերը: ՊՀԾ-ն, մասնավորապես, աջակցություն կցուցաբերի ՀՀ Կառավարության եկամտաբեր աշխատատեղերի ստեղծման, կրթության որակի ապահովման, ժամանակակից և վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման, կանաչ ագրոբիզնեսի արդիականացման, կլիմայի նկատմամբ զգայուն ներդրումների խթանման ջանքերին և կիրականացնի ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում պարենային անապահովության, թերսնուցման վերացմանն ուղղված ջանքերին, մարդկային կապիտալի զարգացմանը, բնակչության առողջության բարելավմանը։

Նմանատիպ նյութեր