794 դիտում
12:36 29-04-2020
Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսրայելի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ազգային տոնի՝ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ջերմությամբ եմ հիշում տարեսկզբի մեր հանդիպումը, որը հիանալի հնարավորություն էր մեկ անգամ ևս բարձրաձայնելու հայ և հրեա ժողովուրդների ճակատագրերի և պատմական ընդհանրությունների մասին։ Այն հրաշալի առիթ էր նաև քննարկելու մեր երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման նոր հեռանկարները: Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Իսրայելի միջև ուղիղ երկխոսությունը և շարունակական համագործակցությունը նաև ճգնաժամային իրավիճակներում, հատկապես այսօր, երբ համայն մարդկությունը միասնական ջանքերով փորձում է հաղթահարել համավարակի մարտահրավերները։ Ուրախ եմ, որ վերջերս Ձեզ հետ բովանդակային հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձանք այս հարցում փորձի և տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաև փոխադարձ աջակցությանը։
Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-իսրայելական գործընկերային հարաբերություններին` ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես նշված է նախագահ Սարգսյանի ուղերձում:
Նմանատիպ նյութեր
1463 դիտում
14:01 01-12-2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ռումինիայի նախագահին
1257 դիտում
13:23 23-02-2021
Արմեն Սարգսյանն շնորհավորել է Ճապոնիայի կայսերը Ազգային տոնի առթիվ
1477 դիտում
14:42 09-07-2021
Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին
Այս բաժնից
331 դիտում
16:35 25-04-2024
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
304 դիտում
16:07 25-04-2024
Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ
232 դիտում
15:57 25-04-2024
ՊԵԿ-ի նախկին ղեկավար. Մեր երդվյալ հարևանների աջակցությունն էական է Հայաստանի իշխանությունների համար