հիմնական կայք
Լրահոս

Հայաստանը 3 օրով կբացի ցամաքային սահմանը Վրաստանի քաղաքացիների համար

Հայաստանը 3 օրով կբացի ցամաքային սահմանը Վրաստանի քաղաքացիների համար Վրաստանի իշխանությունների խնդրանքով Հայաստանը 3 օրով ցամաքային միջանցք կբացի Վրաստանի քաղաքացիների համար, ովքեր եվրոպական երկրներից հայրենիք են ցանկանում վերադառնալ։


Այդ մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը` վկայակոչելով երկրի արտգործնախարարությունը:

Մասնավորապես, մայիսի 1-ին, 8-ին և 15-ին Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան «Բելավիա» ավիաուղիների միջոցով Մինսկով Եվրոպայից դեպի Երևան թռնել, որտեղից ԱԳՆ-ի կողմից տրամադրված ավտոբուսներով էլ կմեկնեն Վրաստան:

Հայրենիք մեկնել ցանկացողները պետք է նախապես կապ հաստատեն վրացական հյուպատոսության հետ, որպեսզի հստակեցվի նրանց թիվը։ Վրաստան վերադառնալուն պես բոլորը բժշկական հետազոտության կենթարկվեն, ինչից հետո երկշաբաթյա կարանտինային ռեժիմի մեջ կմնան։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք