211652_close_icon
views-count8856 դիտում article-date 16:09 27-04-2020

Ադրբեջանի բանկային համակարգը փլուզվում է. կենտրոնական բանկն ուղիղ կառավարում է մտցրել

Ադրբեջանի կենտրոնական բանկն ուղիղ կառավարում է մտցրել երկրի 4 դրամատներում։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Վերջինների փոխանցմամբ՝ Ադրբեջանի կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Atabank, AGBank, NBC Bank և Amrah Bank դրամատներում նշանակվել են ժամանակավոր կառավարիչներ։ Նրանց են փոխանցվել կառավարման բոլոր լիազորությունները։ Ադրբեջանի ԿԲ-ից հայտնել են, որ կփոխանցեն լրացուցիչ տեղեկատվություն:

Նմանատիպ նյութեր