211652_close_icon
views-count4609 դիտում article-date 23:24 24-04-2020

Եղեռնի զոհերի թվում եղել են նաև հայ մարզիկներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այսօր` ապրիլի 24 –ին լրանում է հայոց եղեռնի 105 –րդ տարին :Զոհերի թվում եղել են նաև բազմաթիվ մարզիկներ : Նշենք Շավարշ Քրիսյանի անունը : Նա հանդիսանում է համահայկական խաղերի նախագծի , << Հոմենըթմեն >> մարզակումբի և ֆուտբոլի լիգայի ստեղծման հեղինակներից մեկը : Քրիսյանը, հիրավի, հայկական սպորտի ականավոր գործիչ է , մարզիչ , մարզիկ , հայկական ֆուտբոլի << Բալտալիման >> առաջին ակումբի հիմնադիրը : Քրիսյանը եղել է մեծ մանկավարժ , գրող , հրապարակախոս , լրագրող , օսմանյան կայսրությունում մարզական առաջին ` ,, Մարմնամարզ ,, հանդեսի հիմնադիրը : Հենց մեծ հայորդու ջանքերով, պատմության մեջ առաջին անգամ, Թուրքիան պատվիրակություն գործուղեց օլիմպիական խաղեր : Դա 1912 թ. Ստոկհոլմում տեղի ունեցած 5 –րդ համաշխարհային մարզահանդեսն էր : Օսմանյան պետությունը գումար չհատկացրեց և գործուղման հետ կապված ամբողջ ծախսը իր վրա վերցրեց հայկական համայնքը : Շ. Քրիսյանը այն ժամանակ ասել է որ , դեռևս Թուրքիայի ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել մարզական որևէ միջոցառման : Թող մերոնք Շվեդիայում վերջինը լինեն: Կարևորն այն է , որ մեծ ազգերի հետ ասպարեզ մտնեն հայերը , ովքեր շուրջ 30 տարի Եվրոպայում հայտնի են որպես հալածված ազգ : Ժամանակն է , որ արդեն հակառակն ասեն ,և որ քաղաքակիրթ աշխարհն իմանա , ճանաչի մեզ և մեր նվաճումները : Ստոկհոլմի խաղերին մասնակցած 28 երկրների 2541 մարզիկների թվում եղել են Թուրքիան ներկայացնող երկու մարզիկներ ` Մկրտիչ Մկրյանը և Վահրամ Փափազյանը : Հետաքրքիր մի փաստ է արձանագրվել : 1909 թ. Կիլիկիայում թուրքերի կազմակերպած հայերի ջարդի պատճառով շվեդները մասնակից երկրների դրոշների շարքում դիտավորյալ չեն կախել օսմաններինը : Այս մասին չեն իմացել հայ մարզիկները , որոնք բողոքել են ու կազմակերպիչները տեղադրել են Թուրքիայի դրոշը : Մեր հայրենակիցներն այնուհետև զղջացել են իրենց արածի համար : 1500 մ վազքում , 50 մարզիկների պայքարում Մկրյանը ճանաչվել է 5 –րդը : Իսկ Փափազյանի մասին ճիշտ կլինի ներկայացնել հենց նրա թոռան պատմածը : Պապիկը բազմիցս պատմել է, որ վերջնագծի մատույցներում ինքը / պոլսահայ Փափազյանը / գրեթե 20 մետր առաջ է պոկված եղել մրցակիցներից ու կարող էր հեշտությամբ առաջինը հատել եզրագիծը և նվաճել չեմպիոնի կոչումը : Բայց գնահատելով այն հանգամանքը , որ իր հաղթանակի առթիվ պետք է ծածանվի Թուրքիայի դրոշը , ուստի Փափազյանը միանգամից դանդաղեցրել է վազքը ու գիտակցաբար հայտնվել ետնապահների թվում : Ինչ վերաբերում է օսմանյան կայսրությունում սպորտի մեծ ջատագով Շավարշ Քրիսյանին , ասենք , որ 1915 –ի օգոստոսի 15 –ին թուրքերը նրան հանել են բերդից , տարել Անկարայից դուրս ու . . . գնդակահարել : Այսպես են երախտամոռ օսմանները վարձահատույց եղել 29 – ամյա հայ ականավոր գործչին :
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր