211652_close_icon
views-count3733 դիտում article-date 17:57 24-04-2020

Հայոց ցեղասպանության ընդունումը զգուշացում է նաև աշխարհի բոլոր հասարակություններին` որպեսզի խուսափեն այն ճանապարհից, որը տանում է հավիտենական խայտառակության».Արման Այվազյան

Հայոց ցեղասպանության հարցը իր ետևում թողել է ոչ ավել ոչ պակաս 105 տարի և ի ուրախություն մեզ մարդկային մեծագույն հանցագործությունները վաղեմության ժամկետներ չունեն, հետևաբար հայ ժողովրդի արդար պահանջը, երբ էլ որ լինի պետք է ունենա իր արդար լուծումը: Քաղաքակիրթ աշխարհին պատվաբեր չի անտարբեր լինել 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործած ահասարսուռ հանցագործության նկատմամբ: Շատ պետությունների անտարբերությունն էլ հանգեցրել է հետագա շատ հանցագործությունների, որոնց մեծ մասը ցավոք սրտի չեն դատապարտվում առ այսօր` հետապնդելով զուտ նեղ պետական ու քաղաքական շահեր` զանց առնելով մարդու և մարդու իրավունքների նկատմամբ ոտնձգությունները: Կարելի է թվել շատ արժեքներ ու շահեր, որոնք բխում են տվյալ պետության, ժողովրդի կամ ազգի շահերից, սակայն նրանց կողքին կան այնպիսի արժեքներ, որոնք բխում են ամբողջ մարդկության շահերից, հետևաբար այն բոլոր ոտնձգությունները, որոնք ուղղված են աշխարհին ու մարդկությանը դրանք պետք է դատապարտվեն աշխարհի ժողովուրդների կողմից: Լռելով ու անտարբեր մնալով առաջին հերթին հանցանք ենք գործում ճշմարտության ու արդարության նկատմամբ, որոնք համարվում են բացարձակ արժեքներ: Կարելի է թվել բազում այլ ճշմարտություններ, սակայն այս ամենի մեջ կարևորներից կարևորագույնը այն հանցագործությունն է, որը գործվել և գործվում է առ այսօր ընդդեմ ճշմարտության, պարտականության և քաղաքական բանականության: ԿՈՉ Ցեղասպանության փաստը չընդունած բոլոր երկրներին, որ դեռ ուշ չէ պարզապես պետք է բարի կամք դրսևորել, ընդունելու հայոց ցեղասպանությունը, որը կլինի մեծարում, նախ նահատակված հայերի չափահաս այրերի, որոնցից խլված էր զենքը ձեռքին մեռնելու վերջին հնարավորությունը, մահից առաջ իրենց մարդկային ու կանացի արժանապատվության մեջ անարգված կանանց ու երեխաների, որոնց չվիճակվեց երբևէ դառնալ լիարժեք մարդ, քանի որ խլվեց նրանց մանուկ կյանքը, դա կլինի տուրք սպանված կամ խելագարության հասցված ականավոր շատ հայերի, որոնց գործած բարիքների արդյունքում կդաստիարակվեին համամարդկային արժեքներով զինված նոր սերունդներ: Հայոց ցեղասպանության ընդունումը զգուշացում է նաև աշխարհի բոլոր հասարակություններին` որպեսզի խուսափեն այն ճանապարհից, որը տանում է հավիտենական խայտառակության» Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արման Այվազյան

Նմանատիպ նյութեր