211652_close_icon
views-count1109 դիտում article-date 14:18 24-04-2020

Լևոն Արոնյանը կմասնակցի Ազգերի գավաթի օնլայն մրցաշարին

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի և Chess.com-ի կողմից անցկացվող Ազգերի գավաթ օնլայն մրցաշարին: Մրցաշարին կմասնակցի 6 թիմ՝ Եվրոպայի հավաքականը, ԱՄՆ-ի հավաքականը, Ռուսաստանի հավաքականը, Չինաստանի հավաքականը, Հնդկաստանի հավաքականն և «Մնացած աշխարհ» հավաքականը: Լևոն Արոնյանն կխաղա Եվրոպայի հավաքականի կազմում, որտեղ ընդգրկված են նաև Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Աննա Մուզիչուկը (Ուկրաինա), Յան-Կշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Նանա Ձագնիձեն (Վրաստան) և թիմի ավագ Գարի Կասպարովը (Ռուսաստան): Մրցաշարը կանցկացվի մայիսի 5-ից 10-ը:

Նմանատիպ նյութեր