հիմնական կայք
Լրահոս

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիային առաջարկում են վերանայել իր որոշումը

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիային առաջարկում են վերանայել իր որոշումը Միջազգային մրցումների կազմակերպիչների ասոցիացիայի անդամները նամակով դիմել են աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիային, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:


Առաջարկվում է վերանայել օլիմպիական ընտրական մրցաշարերի չեղարկումը։ Ինչպես հայտնի է, խաղերի հետաձգման կապակցությամբ, World Athletics- ը որոշել է դադարեցնել որակավորման մրցումները՝ մինչև դեկտեմբերի 1-ը: Բայց ասոցիացիայի անդամները դիտարկում են 2020 թ․ աշնանը միջազգային մրցաշարերի անցկացման հնարավորությունը։

Եթե ընդհանուր իրավիճակը թույլ տա աշնանն անցկացնել մրցումներ,ապա ցանկալի կլինի դրանք կայանան օլիմպիական որակավորման նշանաբանով։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք