հիմնական կայք
Լրահոս

Երգի համաշխարհային աստղերը շուտով հանդես կգան առցանց համերգով` աջակցելու աշխարհի բուժաշխատողներին կորոնավիրուսի դեմ պայքարում

Երգի համաշխարհային աստղերը շուտով հանդես կգան առցանց համերգով` աջակցելու  աշխարհի բուժաշխատողներին կորոնավիրուսի դեմ պայքարում Երաժշտության ու երգի համաշխարհային աստղերը շուտով հանդես կգա առցանց համերգով` աջակցելու համար աշխարհի բուժաշխատողներին կորոնավիրուսի դեմ պայքարում, գրում է Ամերիկայի Ձայնը:


‘’Մեկ աշխարհ. Տանը` միասին’’ վերտառությամբ շոուին կմասնակցեն ավելի քան 100 երաժիշտներ, որոնք բոլորը հանդես կգան իրենց տներից: Նրանց շարքում են Ռոլինգ Ստոունզը, Բիլի Այլիշը, Լեդի Գագան: Վերջինս այս յուրօրինակ համերգի կազմակերպիչներից է:

Ութժամանոց միջոցառումը ղեկավարում են Global Citizen (Աշխարհի քաղաքացիներ) շարժումը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Global Citizen-ի հայտարարության մեջ ասված է ‘’Մենք միգուցե իրարից հեռու ենք հիմա, սակայն մերձենալը երբեք այսքան կարեւոր չի եղել’’:

Միջոցառման ժամանակ նաեւ ընթերցվելու են կորոնավիրուսի դեմ պայքարում բժիշկների ու մյուս բուժաշխատողների մասին իրական պատմություններ:

Հասույթն ամբողջությամբ տրամադրվելու է ԱՀԿ-ին:

Համերգը վարելու են ԱՄՆ-ի հայտնի հեռուստահաղորդավարները: Մասնակիցների շարքում են Թեյլոր Սվիֆթը, Ջենիֆեր Լոփեզը, Քրիս Մարթինը, Ֆարել Ուիլիամսը, Ռիտա Օրան, Սեմ Սմիթը, Էլթոն Ջոնը եւ Փոլ Մաքքարթնին:

Համերգը սկսվելու է, այսօր, Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին նախահամերգային վեցժամյա միջոցառմամբ: Այնուհետեւ երկժամանոց բուն համերգը կսկսվի կիրակի օրն առավոտյան 4:00-ին:

Այն ամբողջությամբ ուղիղ հեռարձակվեու է Amazon Prime Video, Facebook, Instagram, TuneIn, Twitch, Twitter եւ YouTube-ի ալիքներով: Համերգին հետեւելու են նաեւ Apple Music, Apple TV եւ Apple Beats 1-ը:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք