հիմնական կայք
Լրահոս

Թուրքիան հայտնել է, թե երբ կարող է բացվել զբոսաշրջիկային սեզոնը

Թուրքիան հայտնել է, թե երբ կարող է բացվել զբոսաշրջիկային սեզոնը Թուրքիայում զբոսաշրջիկային սեզոնը կարող է բացվել արդեն մայիսին, երբ կորոնավիրուսի դեմ պայքարում բեկում տեղի ունենա, հայտնել է երկրի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը:


«Մեր կանխատեսումներով, ապրիլի վերջերին-մայիսի սկզբներին պանդեմիայում բեկում կլինի: Կարծում եմ, որ մայիսի վերջերին նորմալացումը հնարավոր է և այդ ժամանակ ներքին տուրիզմը կսկսվի իրար գալ», ասել է Էրսոյը:

Նա նաև ընդգծել է, որ աշխարհում կորոնավիրուսի տարածման ավարտից հետո առաջինը Թուրքիա կգան ասիական երկրների զբոսաշրջիկները:

Ներկայումս Թուրքիայի տարածքում սահմանափակումներ կան. փակ են հասարակական սննդի բոլոր օբյեկտները, ժամացի և մարզական կենտրոնները, մշակույթի հաստատությունները:

Տեղի բնակիչները կարող են դուրս գալ միայն դեղատուն և խանութ այցելելու համար: Երեխաներին և մինչև 20 տարեկան անձանց արգելված է լքել տները, ինչպես նաև՝ 65 տարեկանից բարձր մարդկանց:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք