211652_close_icon
views-count1006 դիտում article-date 13:34 18-04-2020

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում մեկնարկում է Քրիստոսի հարությունը խորհրդանշող կրակի վառման արարողությունը. Tert.am. ՈՒՂԻՂ

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում մեկնարկում է Քրիստոսի հարությունը խորհրդանշող կրակի վառման արարողությունը: Արարողությունն առցանց հեռարձակում է Greek City Times-ը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/04/18/Jerusalem/3266995]Tert.am[/url]-ը։ Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից քրիստոնյաները, այդ թվում՝ հայերը, Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի վանքում ականատես են լինում Սրբագործ կրակի իջնելու հրաշքին։ Սակայն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ուխտավորներին թույլ չեն տա մուտք գործել տաճար: Սրբագործ կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության աստվածային լույսը: Ամեն տարի կրակը վառվում է Տիրոջ գերեզմանի վանքում՝ Սուրբ Զատկի նախօրեին: Քրիստոնյաները մոմեր են վառում Սրբագործ կրակից և կրակը բաժանում հարևաններին։ Հաշված վայրկյանների ընթացքում կրակը տարածվում է ամբողջ տաճարով, սփռվում դրա առջև գտնվող հրապարակում, ընթանում հարևան նրբանցքներով։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/04/18/Jerusalem/3266995]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր