211652_close_icon
views-count721 դիտում article-date 13:52 17-04-2020

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայի Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Ընդգծելով հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Դրա ցայտուն դրսևորումն էր Սիրիայի ժողովրդի ցուցաբերած սրտացավու­թյունը և հոգատար վերաբերմունքը տասնյակ հազարավոր հայ փախստականների նկատ­մամբ Հայոց ցեղասպանության օրերին, որի պաշտոնական ճանաչման ու դատապարտման մասին Սիրիայի Ժողովրդական ժողովի հայտարարությունը երախտագիտությամբ ընդունվեց ողջ հայության կողմից»։

Նմանատիպ նյութեր