211652_close_icon
views-count3650 դիտում article-date 22:05 16-04-2020

Մագնուս Կարլսենը օնլայն-մրցաշարի եզրափակիչում պարտվել է 16-ամյա իրանցուն

Banter Blitz Cup առցանց մրցաշարի եզրափակիչում 16-ամյա իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջան 8,5-7,5 հաշվով հաղթել է աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Տաղանդավոր իրանցուն արդեն այսօր շատերը համարում են աշխարհի չեմպիոնի ապագա հավակնորդ: Մրցաշարի 128 մասնակիցները նախորդ տարվա սեպտեմբերից են սկսել խաղալ: Յուրաքանչյուր մրցավեճը բաղկացած է եղել16 կայծակնային պարտիայից, որտեղ հաղթող է ճանաչվել նա, ով առաջինը կհավաքեր 8,5 միավոր: Մրցանակային հիմնադրամը կազմել է 50 հազ. դոլար, որից 14-ը ստացել է հաղթողը, ևս 9 հազարը՝ Կարլսենին: Վճռորոշ պարտիայում պարտություն կրելով, Կարլսենը գովեստի խոսքեր է ասել 16-ամյա շախմատիստի հասցեին և ընդունել, որ ինքը այնքան էլ լավ մարզավիճակում չի եղել: Կարլսենը շարունակում է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարը մնալ, իսկ ահա Ֆիրուջան 21-րդն է, բայց պատանիների կատեգորիայում առաջատարն է:

Նմանատիպ նյութեր