211652_close_icon
views-count3226 դիտում article-date 22:59 14-04-2020

Սամվել Տեր-Սահակյանն առցանց շախմատի միաժամանակյա խաղ կանցկացնի

Շախմատի Հայաստանի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ գրոսմայստեր, Հայաստանի գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանն առցանց շախմատի միաժամանակյա խաղ կանցկացնի: Մրցաշարին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել: Ընտրվելու են առաջին 20 գրանցված մասնակիցները:

Նմանատիպ նյութեր