211652_close_icon
views-count3019 դիտում article-date 16:59 13-04-2020

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 73 հազարը

Իրանում COVID-19 վիրուսով վարակվածների թիվը հասել է 73 հազար 303-ի։ Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Քիանուշ Ջահանփուրը։ Նրա խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է վարակվածության 1617 նոր դեպք։ Ընդհանուր հաշվով՝ երկրում նշված վիրուսի հետևանքով մահացել է 4585 մարդ, ապաքինվել՝ 45 հազար 983 պացիենտ։

Նմանատիպ նյութեր