2979 դիտում
15:22 13-04-2020
Իսրայելի նախագահը Զատկի տոնի առիթով շնորհավորել է Երուսաղեմի հայոց պատրիարքին
Իսրայելական կողմի նախաձեռնությամբ` հեռախոսազրույց է տեղի ունեցել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի և Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։
«Ապրիլի 13-ին, իսրայելական կողմի նախաձեռնությամբ` հեռախոսազրուց տեղի ունեցավ Իսրայելի մեծարգո նախագահ, պարոն Ռեուվեն Ռիվլինի և Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում պարոն Ռիվլինը շնորհավորեց Պատրիարք Սրբազանին Զատկի տոնի կապակցությամբ և նաեւ քննարկեց Իրավատեր երեք համայնքների կողմից իրեն ուղղված Սուրբ Հարության տաճարը բացելու և Ավագ Շաբաթվա արարողություններին վերաբերող հարցեր»,– գրել է Բաղդասարյանը։
Հայ առաքելական սուրբ եկեղեցին ապրիլի 5-ին նշեց սուրբ Հարության տոնը: Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ: Զատկին հունարեն «փասկա» են ասում, որը նշանակում է գաղթ: Վարդապետներն այս բառի «փ» տառը փոխարինել են «պ»-ով, «կ»-ն՝ «ք»-ով և «պասքա» վերանվանել:
Սուրբ Գերեզմանը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից է, որտեղ խաչելությունից հետո ամփոփվել է Հիսուս Քրիստոսը: Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության և մի շարք այլ սրբավայրերի վրա 4-րդ դարում Բյուզանդիայի կայսր Կոստանդինոս Մեծը կառուցել է Սուրբ Հարության տաճարը:
Սբ Գերեզմանի իրավատեր երեք եկեղեցիներն են` Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, Հունաց պատրիարքարանը և Կաթոլիկ եկեղեցին։
Նմանատիպ նյութեր
994 դիտում
16:47 17-12-2023
SaveTheArQ շարժումը Երուսաղեմի պատրիարքին է ներկայացրել հայկական թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակը
1469 դիտում
13:20 30-01-2021
Երուսաղեմի նորանշանակ լատին պատրիարքն առաջին այցն է կատարել Երուսաղեմի Հայոց պատրիարքարան
Այս բաժնից
370 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
337 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
322 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո