211652_close_icon
views-count126215 դիտում article-date 10:50 13-04-2020

Հրազենի գործադրմամբ հերթական սպանությունը՝ Արարատի մարզում. 43-ամյա տղամարդը շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 12-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին Մասիսի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վերին 3-րդի, ձախ սրունքի վերին 3-րդի թափածակած վերք» ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը Արտաշատ քաղաքից Մասիսի բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, ով շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մովսիսյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի և ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ղարիբ Հովսեփյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Արցախի Հանրապետության բնակիչ, 43-ամյա Արման Ք-ն է, ով անհայտ հանգամանքներում ստացել է հրազենային վնասվածք։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ որտեղ է տեղի ունեցել կրակոցը, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում դեպքի որոշ մանրամասներ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր