211652_close_icon
views-count6829 դիտում article-date 23:32 12-04-2020

Շախմատի գերմրցաշարը կանցկացվի առանց Լևոն Արոնյանի

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հրավիրած առցանց ռեժիմով գերմրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել Ֆաբիանո Կարուանան / ԱՄՆ / , Դին Լիժյենը / Չինաստան / , Յան Նեպոմնյաշչին / Ռուսաստան / , Մաքսիմ Վաշյե-Լագրավը / Ֆրանսիա / , Անիշ Գիրին / Հոլանդիա /, Հիկարու Նակամուրան / ԱՄՆ / և Ալիռեզա Ֆիրուջան / Իրան / ։ Կառլսենի կազմած նախնական ՝ գրոսմայստերական ցուցակում էր նաև Լևոն Արոնյանի անունը։ Ավաղ, կնոջ՝ Արիանա Կաոիլիի մահվան պատճառով ստուգատեսին չի մասնակցի հայկական շախմատի առաջատարը։ Մրցաշարը կմեկնարկի ապրիլի 18 –ին։ Այն կանցկացվի շրջանաձեւ մրցակարգով և բաղկացած կլինի յոթ տուրից։ Մրցանակային հիմնադրամը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր