211652_close_icon
views-count41650 դիտում article-date 18:58 09-04-2020

Խոշոր հրդեհ Լոռու մարզում. այրվել է ոչ բնակելի վագոն–տնակն ու հարակից հավաբունը. փրկարարները փրկել են նապաստակներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Արտակարգ իրավճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի թիվ 2/8 հասցեի մոտ հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մի քանի ժամ պայքարել կրակի դեմ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել ոչ բնակելի վագոն-տնակում, որն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, ինչպես նաև մասամբ այրվել է մոտակայքում գտնվող հավաբունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի վայրում աշխատել է նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վագոն-տնակի սեփականատիրոջ ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրշեջ-փրկարարները փրկել են նաև մի քանի նապաստակների: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր