211652_close_icon
views-count81696 դիտում article-date 10:13 09-04-2020

Կորոնավիրուսի հետ կապված՝ Ոստիկանությունը, Ռազմական ոստիկանությունը, Ոստիկանության զորքերն ու ԱԱԾ ստորաբաժանումները Աշտարակի «գայի պոստի» մոտ շարունակում են կատարել պարետի որոշումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կորոնավիրուսի հետ կապված՝ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանության զորքերն ու ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողները շարունակում են ուժեղացված ծառայությունը Երևանում և մարզերում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 8-ին, Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ, համագործակցելով Ոստիկանության զորքերի և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների հետ, Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աշտարակի «գայի պոստ»-ի մոտ շարունակում էին 24-ժամյա ուժեղացված ծառայությունը. Երևան մտնող, Երևանից դուրս եկող տրանսպորտային միջոցների վարորդներին ստուգում էին՝ պարզելու համար՝ արդյո՞ք նրանք ունեն պարետի կողմից սահմանված անցաթուղթը և կրում են պաշտպանիչ դիմակներ։ Ուժեղացված ծառայությունը տևելու է այնքան, մինչև Հայաստանում կավարտվի արտակարգ դրությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+

Նմանատիպ նյութեր