211652_close_icon
views-count622 դիտում article-date 22:31 08-04-2020

Մրցաշարը վաղաժամ ավարտելու դեպքում ԱՊԼ-ը կկորցնի մոտ 1 մլրդ ֆունտ

ԱՊԼ-ի ակումբները զգալի ֆինանսական կորուստներ կունենան, եթե կորոնավիրուսի պատճառով մրցաշրջանը վաղաժամ ավարտվի: Լիգայի թիմերի ընդհանուր վնասները նման որոշման դեպքում կկազմեն 1,137 մլրդ ֆունտ: Մասնավորապես, այն գումարը, որը ԱՊԼ-ի հեռարձակման իրավունքները գնած հեռուստաալիքները դեռ չեն վճարել ակումբներին, կազմում է 762 մլն ֆունտ (376-ը՝ Sky Sports-ից, 51-ը՝ BT Sports-ից, 341-ը՝ արտասահմանյան ընկերություններից): Չանցկացված խաղերից նախատեսված եկամուտը գնահատվում է 200 մլն ֆունտ, իսկ չստացված կոմերցիոն եկամուտները՝ 175 մլն: Կա տարբերակ, որի դեպքում վնասների 50%-ը հնարավոր է ծածկել խաղացողների աշխատավարձերի նվազեցման հաշվին: Ֆուտբոլիստների հաստիքային ընդհանուր աշխատավարձը կազմում է 1,9 մլրդ ֆունտ: Այդպիսով, 570 մլն ֆունտը փոխհատուցելու համար խաղացողների աշխատավարձերը պետք է կրճատվեն 30%-ով:

Նմանատիպ նյութեր