498 դիտում
20:56 08-04-2020
ԱՊԼ-ը հերքել է մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու լուրերը
Անգլիական Պրեմիեր-լիգան մտադիր չէ ժամանակից շուտ ավարտել ընթացիկ մրցաշրջանը՝ չնայած հակառակ տեղեկությունն էր տարածվել, հայտնում է Armsport.am-ը:
The Independent-ը հայտնում է, որ լիգայի կողմից մնացած խաղերը չանցկացնելու մասին լուրերը ճշգրիտ չեն:
ԱՊԼ-ի կողմից մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էր «Ուդինեզեի» մարզական տնօրեն Պյերպաոլո Մարինոն: Նրա խոսքով, լիգան պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ առ այն, որ «Անգլիայում իրավիճակն ավելի ու ավելի լուրջ է դառնում»:
Ավելի վաղ մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու որոշում էր կայացրել Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Դրանից հետո ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, որ նման որոշում կայացրած լիգաների ակումբները չեն կարողանա մասնակցել եվրագավաթներին:
Նմանատիպ նյութեր
1966 դիտում
20:31 15-11-2014
Պուտինը ժամանակից շուտ չի լքի G-20-ը. Պեսկով
1879 դիտում
16:14 22-08-2015
Ջոն Քերրին ժամանակից շուտ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին
Այս բաժնից
1195 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1108 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3718 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ