3555 դիտում
18:32 08-04-2020
Ոստիկանության իրականացրած գործողությունները քաղաքական ենթատեքստում դիտարկելը դուրս է տրամաբանության և ողջամտության սահմաններից. Լևոն Մնացականյան
Արցախի Հանրապետության ոստիկանությունը իր գործունեությունը իրականացնում է ԱՀ Սահմանադրության և օրենքներին համապատասխան, և բացառություն չէ մարտի 31-ին անցկացված համապետական ընտրությունների ժամանակ ոստիկանության իրականացրած ծառայությունը:
Այս մասին [url=https://artsakhpress.am/arm/news/124144/ostikanutyan-irakanacrats-gortsoxutyunnery-qaxaqakan-entateqstum-ditarkely-durs-e-tramabanutyan-ev-oxjamtutyan-sahmanneric-levon-mnacakanyan.html?fbclid=IwAR3XjpnmBBXXyf9m4ri6Mp4Pl2NbKKOC8EfAIW74wbq1iHHh9IpHzBcVg7o]«Արցախպրես»[/url]-ի հետ զրույցում ասել է ԱՀ ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը՝ պատասխանելով օրերս «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանի հրապարակային այն պնդումներին, թե իբր քաղաքական նախատրամադրություններից ելնելով ոստիկանությունը պատշաճ կերպով չի հետևել ընտրությունների ընթացքին:
«Ոստիկանությունն ապաքաղաքականացված մարմին է և իրավախախտումները նախականխելը, կանխելը ու խափանելը, ինչպես նաև վարույթ պահանջող իրավախախտումների շրջանակներում ոստիկանության իրականացրած գործողությունները քաղաքական ենթատեքստում դիտարկելը դուրս է տրամաբանության և ողջամտության սահմաններից»,- ասել է Լ. Մնացականյանը:
Անդրադառնալով նույն անձի կողմից այն հայտարարությանը, թե իբր նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հետ ունի վատ հարաբերություններ՝ Մնացականյանը նշել է, որ Ա. Հարությունյանը եղել է իր մարտական ընկերը, ունեն անցած ճանապարհ, մարդկային ջերմ հարաբերություններ, սակայն այդ ամենը որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ քաղաքական գործընթացների հետ:
Նմանատիպ նյութեր
1555 դիտում
10:22 26-08-2021
Պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը․ ՀՀ ՄԻՊ
Այս բաժնից
481 դիտում
16:45 23-04-2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
346 դիտում
16:22 23-04-2024
Վահան Զատիկյանի անվան դպրոցում բացօթյա դասարան է կառուցվել
328 դիտում
16:18 23-04-2024
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)