211652_close_icon
views-count3450 դիտում article-date 13:41 08-04-2020

Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքով քաղաքացին մասնակցել է մարտի 31-ի ընտրությունների քվեարկությանը

Արցախում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքով մեկուսացված քաղաքացին մարտի 31-ին` օրվա երկրորդ կեսին, մասնակցել է համապետական ընտրությունների քվեարկությանը, սակայն եղել է դիմակով, անհատական գրիչով, օգտվել է ախտահանիչ հեղուկներից, իսկ այդ պահին ջերմություն կամ որևէ այլ ախտանիշ չի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից։ «Ընտրատեղամասերում գտնվող քաղաքացիները, այդ թվում՝ հանձնաժողովի անդամները, եղել են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով: Ժամը 14:00-ի դրությամբ, նախքան վերոնշյալ քաղաքացու մասնակցությունը քվեարկությանը, գյուղում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներից 50-ն արդեն քվեարկել էին. օրվա երկրորդ կեսին մասնակցել է ընդամենը 20 քաղաքացի, այդ թվում՝ հետագայում մեկուսացված քաղաքացին: Օրվա ընթացքում բոլոր քաղաքացիներն ու ընտրատեղամասում գտնվող անձինք եղել են պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով, անհատական գրչիներով՝ և օգտվել են ախտահանիչ հեղուկներից: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր