211652_close_icon
views-count532 դիտում article-date 23:40 08-04-2020

Գողության համար հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 7-ին, ժամը 07.20-ին, Երևանի Հույսի ավան թաղամասում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 21-ամյա Արտակ Կ.-ին, որը ապրիլի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր