211652_close_icon
views-count436 դիտում article-date 10:05 08-04-2020

Գործ կլինի․ անտառների վերականգնման, անտառապատման և խնամքի իրականացման աշխատանքներ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Աշխատատեղերի ստեղծումն ուղղակիորեն կապված է երկրի տնտեսության աճի հետ: Այն ապահովում է ընտանիքների կայուն և երկարաժամկետ եկամտի աղբյուրը: Այս ուղղությամբ տարվող աշխատանքները յուրաքանչյուր պետության առաջնահերթություններից են: Գործազուրկների ժամանակավոր զբաղվածության հարցի լուծումը նույնպես կառավարության գործողությունների թիրախում է: Այդ ուղղությամբ իրականացվող քայլերն առանձնակի նշանակություն են ստանում, երբ ունենում են երկակի ազդեցություն՝ լուծելով տարբեր նշանակության առաջնային խնդիրներ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, համագործակցելով շրջակա միջավայրի նախարարության հետ, մշակել և հանրային քննարկման է ներկայացրել իրավական ակտ, որը լուծում է երկու հիմնական խնդիր՝ սոցիալական և բնապահպանական: Գերատեսչությունները նախաձեռնել են փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» թիվ 534-Ն որոշման մեջ: Մասնավորապես՝ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» կարգի վարձատրվող հասարակական աշխատանքների ոլորտների ցանկը համալրվել է ևս երեքով՝ անտառների վերականգնման, անտառապատման և խնամքի իրականացման աշխատանքներով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր