հիմնական կայք
Լրահոս

Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հայորդուն արտահանձնելը ազատամարտիկների կողմից կդիտվի որպես վատ ազդանշան

Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հայորդուն արտահանձնելը ազատամարտիկների կողմից կդիտվի որպես վատ ազդանշան Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.


«Ցավով տեղեկացանք, որ Հայաստանի իրավապահ մարմինները պատրաստվում են Ռուսատանին հանձնել, «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող, 2011թ.-ից ՌԴ-ում ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանին: Վերջինս արտահանձման լուրի մասին իմանալով ՔԿՀ-ում հացադուլ էր հայտարարել, իսկ երբ խնդիրը հայտնվեց որոշակի իշխանավորների ուշադրության առաջ, դադարեցրեց հացադուլը, սակայն նրան չարտահանձնելու հարցն այդպես էլ մնաց օդից կախված՝ չլուծված:

Ղարաբաղյան պատերամի վետերանների միությունը գտնվում է, որ ոչ մի դեպքում Միսակ Լազարյանը չպիտի հանձնվի Ռուսաստանին: Դա մեր ողջ ազգի, պետության մեր պատվի և արժանապատվության հարցն է: Մենք չենք մոռացել Ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի սպանության դեպքը, որից հետո այդ հանցագործը Չեխիայից արտահանձնվեց Ադրբեջան, ստացավ խոշոր դրամական պարգևներ, նոր պաշտոն և հերոսացվեց: Այդ ամենը փաստում է որ Ադրբեջանը հայասպանությանը խրախուսում և հովանավորում է պետական ամենաբարձր մակարդակով: Մինչդեռ Հայաստանում ականատես ենք լինում լրիվ հակառակ պատկերին՝ Հայաստանն է հայորդուն արտահանձնել պատրաստվում, երբ որ վերջինս դեռ դատապարտված էլ չէ հանցագործության համար, այլ հանդիսանում է սպանության քրգործով մեղադրյալ:

Ռուսաստանի քրեակատարողական հիմնարկներում էլ կան բազմաթիվ ադրբեջանցիներ և չի բացառվում, որ Ռամիլ Սաֆարովի նման մեկն էլ կալանավայրում, Գուրգեն Մարգարյանի նման կսպանի Միսակ Լազարյանին: Ուստի Հայաստանը պարտավոր է ապաստան տալ իր պաշտպանության կարիքն ունեցող հայորդուն, անկախ նրա քաղաքացիություն չունենալու հանգամանքից, քանի որ Ռուսաստանի ՔԿՀ-ներում նրա կյանքն ու առողջությունը վտանգված է:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հայտարարում է, որ Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանին ՌԴ արտահանձնելը, բոլոր ազատամարտիկների կողմից կդիտվի որպես այն բանի ազդանշան, որ Հայաստանում հայրենասեր անձինք պաշտպանված չեն և գտնվում են վտանգի տակ, Հայաստանի ներկայիս ղեկավարները ի զոսրու չեն պաշտպանել, իրենց ազգային արժանապատվությունն ու հայրենիքը պաշտպանած հայորդիներին և որ ազատամարտիկների ու զինծառայողների Արժանապատիվ կյանքն ու անվտանգությունը ևս Հայաստանում վտանգված է:

Մեր աչքերի առաջ դեռ թարմ է 2019-ի սեպտեմբերի 18–ին, Վայոց ձորում մարզպետարանի աշխատակիցների կողմից ծեծված ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Արա Մխիթարյանի պատմությունը և մենք ուշիուշով հետևում ենք տվյալ գործի ընթացքին և արձանագրում, որ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկվողները ազատաության մեջ են և դեռևս պատժված չեն: Այդ փաստն արդեն իսկ վրդոհվեցնում է մի շարք ազատամատիկների և զինվորականների:

Միսակ Լազարյանին Ռուսատանին արտահանձնելով, Հայաստանի ներկայիս կառավարությոնը վերջնականապես կսպառի մի շարք ազատամարտիկների և կադրային սպաների մոտ ձեռք բերված վսհատությունը, որոնք քիչ թե շատ կարծում էին թե երկրում իրավիճակ է փոխվել և որ մենք ապրում ենք նոր Հայաստանում, որտեղ ազգային և հոգևոր արժեքներն ապահովագրված են ոտնձգություններից, իսկ հայրենասեր նվիրյալ անձինք ու ազգի պաշտպանները՝ գնահատված>:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք